Իսրայելի վարչապետի գրասենյակ - Բենիամին Նեթանյահուն փետրվարի 11-ին Վաշինգտոնում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ, գլխավոր թեման կլինի Իրանի հետ ընթացող բանակցությունները
Իսրայելի վարչապետի գրասենյակ - Բենիամին Նեթանյահուն փետրվարի 11-ին Վաշինգտոնում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ, գլխավոր թեման կլինի Իրանի հետ ընթացող բանակցությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 11-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման հիմնական թեման կլինի Իրանի հետ ընթացող բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը։

«Վարչապետը կարծում է, որ ցանկացած բանակցություն պետք է ներառի բալիստիկ հրթիռների սահմանափակումներ և իրանական առանցքի աջակցության դադարեցում», – ասվում է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Տեղեկատվության համար, փետրվարի 6-ին Իրանի և Ամերիկայի ներկայացուցիչները Օմանի մայրաքաղաք Մուսկատում բանակցություններ են վարել միջուկային ծրագրի շուրջ։ Բանակցությունները անուղղակի էին և անցկացվել են Օմանի միջնորդությամբ։ Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկերներին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը իր տարածքում։

Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև նախատեսված հանդիպումը կլինի յոթերորդը՝ Թրամփի 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։