Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հնարավոր է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնեն
Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հնարավոր է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնեն

Իսրայելի ոստիկանությունը 14 ամիս տևած հետաքննությունից հետո հիմքեր է գտել անմիջապես երկու գործով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոռուպցիայի և վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար, հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի հեռուստատեսությանը:

Ոստիկանությունը տեղեկացրել է իր ծրագրերի մասին Նեթանյահուի երկու փաստաբաններին: Վարչապետը հաստատել է, որ պատրաստվում է մեղադրանքների ներկայացմանը, սակայն վստահեցրել է, որ «կշարունակի ղեկավարել Իսրայելն արդար և պատասխանատու կերպով»: Բինյամին Նեթանյահուն պնդում է, որ անմեղ է:

Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը: Նյութերում նշվում է, որ ստացած նվերները՝ սիգարներ, շամպայն և թանկարժեք իրեր, քննությունը գնահատում է ավելի քան 280 հազար դոլար:

 Գործում ներգրավված է նաև պրոդյուսեր Արնոն Միլչինը, որը նույնպես կասկածվում է Նեթանյահուին կաշառքներ տալու համար:

Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները:

Նյութերը փոխանցվել են դատախազություն՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Վարչապետը հայտարարել է, որ ոչ մի հակաօրինական բան չի արել, իսկ «ընկերներից նվերներ» ստանալն արգելված չէ։