Իսրայելի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ պահանջում էին Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և պատանդների ազատ արձակումը
Հազարավոր մարդիկ Թել Ավիվում պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։
Հանրահավաքի մասնակիցները մեղադրել են կառավարությանը ՀԱՄԱՍ-ի հետ շարունակվող պատերազմի ոչ պատշաճ կառավարման մեջ և պահանջել ազատ արձակել Գազայի հատվածում պատանդ պահվող ավելի քան 130 իսրայելցիներին։
Ոստիկանությունը ձերբակալել է ցույցի 7 մասնակցի։
Նմանատիպ բողոքի ակցիա անցկացվել է Երուսաղեմում, Հայֆայում և Իսրայելի այլ քաղաքներում։
Վերջին շրջանում միջազգային հանրությունը կոչ է անում Իսրայելի իշխանություններին համաձայնվել Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի հաստատմանը։
Այս հարցի շուրջ բանակցությունները նախատեսված են մարտի 4-ին Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կհյուրընկալի Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցին։