Իսրայելի շտապ օգնության ծառայությունները հայտնում են, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել
Իսրայելի շտապ օգնության ծառայությունները հայտնում են, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ առնվազն 70 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետեւանքով Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի է վիրավորվել։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Բացի այդ, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։