Իսրայելի ռազմածովային ուժերը Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի ևս մի քանի նավեր են առգրավել
Իսրայելի ռազմածովային ուժերը Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի ևս մի քանի նավեր են առգրավել

Իսրայելի ռազմածովային ուժերը Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի ևս մի քանի նավեր են առգրավել։

Ռոյթերսի տվյալներով՝ պատերազմից տուժած Գազայի հատված օգնություն հասցնելու փորձ կատարող նավերը իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում առգրավվել են։

Նավատորմի տվյալներով՝ նավերը տեղափոխում էին ավելի քան 110,000 դոլարի օգնություն, որը նախատեսված էր Գազայի սովամահ բնակչության համար։

«Իսրայելական զինվորականները իրավունք չունեն միջազգային ջրերում։ Մեր նավատորմը ոչ մի կերպ չի վնասում նրանց», – ասվում է «Ազատության նավատորմի կոալիցիայի» (FFC) հայտարարության մեջ։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նավատորմի նավերը և ուղևորները անվտանգ են, տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստ և շուտով կարտաքսվեն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի մի քանի նավեր և ձերբակալել ակտիվիստների, այդ թվում՝ Գրետա Թունբերգին։ Նավատորմը փորձում է ճեղքել Իսրայելի ծովային շրջափակումը և դեղորայք ու սնունդ հասցնել Գազա։