Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են ՀԱՄԱՍ-Ի հրամանատարներից մեկին՝ Ալի Քադիին, ով ղեկավարել է անցած շաբաթ օրը Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակումը
Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են ՀԱՄԱՍ-Ի հրամանատարներից մեկին՝ Ալի Քադիին, ով ղեկավարել է անցած շաբաթ օրը Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակումը։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Ալի Քադին սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից՝ հիմնվելով հետախուզական ծառայությունների ստացած տեղեկատվության վրա։
Ալի Քադին եղել է ՀԱՄԱՍ-Ի «Նուխբա» էլիտար խմբավորման հրամանատարը։ 37-ամյա տղամարդը մոտ 1000 պաղեստինցի բանտարկյալներից մեկն էր, որն ազատ է արձակվել 2011 թվականին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի դիմաց։ Նա ձերբակալվել էր 2005 թվականին Իսրայելի քաղաքացիների առևանգման և սպանության համար։