Իսրայելի ռազմական գործողության պատճառով Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա քաղաքը հայտարարվել է աղետի գոտի
Իսրայելի ռազմական գործողության պատճառով Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա քաղաքը հայտարարվել է աղետի գոտի։ Տեղի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ քաղաքը հայտարարված է աղետի գոտի՝ Իսրայելի ավերիչ պատերազմի և պաշարման պատճառով, ինչի հետևանքով քաղաքը սնունդ չունի, ջուր, հիվանդանոցներ և բժիշկներ չեն աշխատում։
Տեղացիները կոչ են անում ապահովել անվտանգ միջանցքներ՝ բժշկական պարագաներ, սնունդ, վառելիք և քաղաքացիական պաշտպանության սարքավորումներ բերելու համար:
Ըստ տեղեկությունների՝ Բեյթ Լահիայի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 120 մարդ։ Բազմահարկ շենքի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 25 երեխա։
Իսրայելի ռազմական ուժերը 24 օր պաշարում են տարածքը։