Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Խան Յունիսում 18 մարդ է զոհվել
Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Խան Յունիսում 18 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում վրանների քաղաքի ռմբակոծումը հանգեցրել է զոհերի։

Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն, Խան Յունիս քաղաքում վրանների ռմբակոծության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մայր ու դուստր։

Խան Յունիսում իսրայելական ռազմական գործողության արդյունքում ընդհանուր առմամբ 18 մարդ է զոհվել։

Իսրայելական բանակը ռմբակոծել է նաև արաբական անկլավի կենտրոնական և հարավային շրջանները և Դեյր էլ Բալահ քաղաքը։

Անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում 27 մարդ է զոհվել։

Նախքան սպասվող լայնածավալ գործողությունը, իսրայելցի զինվորականները կոչ են արել տեղի բնակիչներին և տեղահանված պաղեստինցիներին լքել Բեյթ Հանուն և Բեյթ Լահիա շրջանները։

ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի առողջապահության վարչությունը հայտնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 39677 մարդ է զոհվել և 91645-ը վիրավորվել։