Իսրայելի ռազմական գերատեսչությունը Ղազայում պաղեստինցի աղջնակի՝ Հինդ Ռաջաբի և 15 փրկարար ու բուժաշխատողների հասցեով մահվան գործով քրեական հետաքննություն է սկսել

17:22, 19.08.2026
Իսրայելի ռազմական գերատեսչությունը Ղազայի հատվածում պաղեստինցի աղջնակի՝ Հինդ Ռաջաբի և 15 փրկարար ու բուժաշխատողների զոհվելու գործով քրեական հետաքննություն է սկսել:
«Բի-բի-սի»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Իսրայելի բանակի փաստահավաք մեխանիզմի կողմից անցկացված ուսումնասիրություններից հետո:
Հինդ Ռաջաբը 2024 թվականի հունվարին Ղազայում ընտանիքի անդամների հետ գտնվում էր մեքենայում, որի ուղղությամբ Իսրայելի զորքերը կրակ էին բացել:
Աղջնակը մի քանի ժամ շարունակ արգելափակված է մնացել մեքենայում և օգնություն էր խնդրում: Նրան օգնության ուղարկված շտապօգնության երկու աշխատակիցները նույնպես զոհվել են:
Բացի այդ, առանձին հետաքննությունը քննում է 2025 թվականի mart-ին Ռաֆահում 15 պաղեստինցի բուժաշխատողի և փրկարարի զոհվելու դեպքը:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելի պաշտպանության բանակն ընդունում է Հինդի և նրա ընտանիքի անդամների ուղղությամբ կրակ բացելու փաստը:

Նմանատիպ