Իսրայելի ռազմական ավիացիայի ռմբակոծության հետևանքով Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը շարքից դուրս է եկել, ինչպես նաև ռմբակոծվել են մի քանի էլեկտրակայաններ

18:13, 06.05.2025

Իսրայելի ռազմական ավիացիայի ռմբակոծության արդյունքում Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը շարքից դուրս է եկել։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ իսրայելական կործանիչների հարվածներից հետո օդանավակայանը ներկայումս «լիովին անգործունակ է»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ «հուսիթները» օդանավակայանը օգտագործում էին զենքի և օպերատիվ անձնակազմի տեղափոխման համար։ Նրանց խոսքով՝ «հուսիթների» ռեժիմը օդանավակայանը պարբերաբար օգտագործում էր ահաբեկչական նպատակներով։ Օդանավակայանին հարվածելուց առաջ իսրայելական զինված ուժերը նախազգուշացրել էին խաղաղ բնակչությանը։

Բացի այդ, իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, ռմբակոծվել են Սանայի մերձակայքում գտնվող մի քանի էլեկտրակայաններ, որոնք օգտագործվում էին հուսիթների կողմից, ինչպես նաև մայրաքաղաքի հյուսիսում գտնվող ցեմենտի գործարան, որն օգտագործվում էր խմբավորման կողմից ենթակառուցվածքների և թունելների կառուցման համար։

Նմանատիպ