Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Բեյրութի ռմբակոծության հետեւանքով վեց մարդ է զոհվել
Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ռմբակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Լիբանանի մայրաքաղաքի հարավային թաղամասերի ռմբակոծության հետեւանքով տուժել է 15 մարդ։
Իսրայելական ուժերը հայտնում են, որ ռմբակոծության թիրախը եղել է Հեզբոլլահի հրթիռային ստորաբաժանման հրամանատարը։
Միաժամանակ «Ռոյթերս»-ը գրում է, որ Բեյրութի ռմբակոծության հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկը՝ Իբրահիմ Քուբայսը։
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերց Հավալի խոսքով՝ «Հեզբոլլահը» հանգստանալու հնարավորություն չի ունենա, և Իսրայելը կշարունակի հարձակողական գործողությունները։