Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է Դամասկոսը
Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։
Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակման թիրախ են դարձել «Պաղեստինի Իսլամական Ջիհադ» կազմակերպության շենքերը։
Իսրայելի զինվորականների պնդմամբ՝ «Իսլամական Ջիհադը» ծրագրել և իրականացրել է ահաբեկչական գործունեություն հրամանատարական կենտրոններից։
Միաժամանակ հաղորդվում է, որ Դամասկոսի արվարձանում ռմբակոծվել է «Իսլամական Ջիհադ» կազմակերպության առաջնորդ Զիադ Նախալեի տունը, սակայն այնտեղ ոչ ոք չի գտնվել։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ իսլամական ահաբեկչությունը Դամասկոսում և այլուր չի կարող լինել անպատիժ։
Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ որտեղ էլ կազմակերպվի ահաբեկչական գործունեություն, Սիրիայի իսլամիստ առաջնորդ Ալ-Ջուլանին ամենուր կտեսնի Իսրայելի ռազմական ինքնաթիռը։