Իսրայելի պաշտպանության ուժերում ասում են, որ Գազայում մարդասիրական օգնության համար կիրականացվեն «մարտավարական, տեղական դադարներ» 
Իսրայելի պաշտպանության ուժերում ասում են, որ Գազայում մարդասիրական օգնության համար կիրականացվեն «մարտավարական, տեղական դադարներ» 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «մարտավարական, տեղական դադարներ» է անցկացնում Գազայում մարդասիրական օգնության համար։

«Այդ տակտիկական դադարները սահմանափակված են ժամանակով և տարածքով։ Մենք նաև մարդասիրական միջանցքներ ենք տրամադրում Գազայի խաղաղ բնակիչներին, որպեսզի ժամանակավորապես տեղափոխվեն հարավ՝ ավելի ապահով տարածքներ, որտեղ նրանք կարող են մարդասիրական օգնություն ստանալ, – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ սոցիալական ցանցերում:

Ըստ ԶԼՄ-ների՝ իսրայելցի զինվորականները շփվում են Գազայի բնակիչների հետ՝ օգտագործելով տեքստային հաղորդագրություններ և թռուցիկներ կոնկրետ վայրերում, ինչպես նաև անհատական ​​հեռախոսազանգեր: