Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ. Մենք սկսել ենք Ղազայում ցամաքային գործողության հաջորդ փուլը, նպատակը պատանդներին վերադարձնելն ու Համասին հաղթելն է
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ. Մենք սկսել ենք Ղազայում ցամաքային գործողության հաջորդ փուլը, նպատակը պատանդներին վերադարձնելն ու Համասին հաղթելն է

Այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց ցամաքային հարձակումը Գազայի վրա, հազարավոր բնակիչներ որոշել են փախչել տարածքից, սակայն անկլավում գտնվողների մի մասը դեռ հրաժարվում է տեղաշարժից։ Այս մասին գրում են արևմտյան լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Էֆի Դեֆրինի խոսքով՝ առաջիկա օրերին ցամաքային օպերացիային կմիանան ևս ավելի շատ զինվորներ՝ հակազդելու «Համաս»-ի մոտ 3 000 մարտիկներին, որոնք, ըստ Իսրայելի, դեռ գտնվում են Գազայում։

Նրա խոսքով՝ օպերացիայի հիմնական նպատակը «Համաս»-ի գերության մեջ գտնվող պատանդների վերադարձն է և խմբավորման լիարժեք ոչնչացումը։ Էֆի Դեֆրինը նաև խոստանում է, որ օպերացիան կշարունակվի մինչև այս նպատակի իրականացումը։

«Մենք սկսել ենք ցամաքային օպերացիայի հաջորդ փուլը։ Նպատակը պատանդների վերադարձն է և «Համաս»-ի պարտությունը։ Գործում ենք կազմակերպված ծրագրով, որը մշակվել է Իսրայելի պաշտպանության ուժերի հրամանատարների կողմից։ Ներկայումս քաղաքը լքել է ավելի քան 350 000 մարդ», – հայտարարել է Էֆի Դեֆրինը։

Հիշեցնենք, որ Գազայում ռազմական գործողությունը նոր փուլ է մտել։ Ցամաքային զորքերը ներթափանցում են անկլավի գլխավոր քաղաք։