Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ ցամաքային գործողությունների սկսվելուց ի վեր Ղազայից տարհանվել է 400,000 պաղեստինցի
Իսրայելի պաշտպանության ուժերի տեղեկությամբ՝ ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Գազա քաղաքից տարհանվել է մոտ 400 000 պաղեստինցի։
Երկրի պաշտպանության ուժերի խոսնակ Ավիխայ Ադրաեն հայտարարել է, որ քաղաքի լքման համար նախատեսված ժամանակավոր երթուղին բաց կլինի միայն հաջորդ 48 ժամվա ընթացքում։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել պաղեստինցիներին անհապաղ լքել Գազա քաղաքը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, մինչ Իսրայելի պաշտպանության ուժերը լայնամասշտաբ հարձակման պատրաստվում էին «Համաս» խմբավորման դեմ, Գազա քաղաքում բնակվում էր մոտ մեկ միլիոն պաղեստինցի։
Մինչ հարձակումը, Իսրայելի զինված ուժերը քաղաքի բոլոր շրջանների բնակիչներին կոչ էին արել անհապաղ տարհանվել և տեղափոխվել սեկտորի հարավային հատված։
Հիշեցնենք, որ Իսրայելի զինված ուժերը սեպտեմբերի 16-ին վերսկսել են ցամաքային հարձակումը Գազա քաղաքի օկուպացման նպատակով։ «Axios»-ի տեղեկությամբ՝ այն բանից հետո, երբ Իսրայելը շրջափակեց Գազայի հատվածը, տարածաշրջանում սրվեց հումանիտար ճգնաժամը, և բնակչությունը բախվում է սննդի, խմելու ջրի և դեղամիջոցների սուր պակասի։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս պահին Իսրայելը վերահսկում է Գազայի մոտ 75 տոկոսը։