Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են Իրանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին

15:47, 02.03.2026

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնում են, որ Իրանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել, հաղորդում է BBC-ն։

Նրանք ասում են, որ զոհվածների թվում է Իրանի հետախուզության նախարարի տեղակալ Սաիդ Յահյա Համիդը, որը զբաղվում է Իսրայելի հարցերով։

IDF-ն նաև հայտարարել է, որ սպանել է հետախուզության նախարարության լրտեսության վարչության պետ Ջալալ Փուր Հոսեյնիին։

Լրատվամիջոցներին դեռևս հայտնի չէ, թե ինչպես կամ որտեղ են նրանք սպանվել։

Նմանատիպ