Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ Լիբանանի վրա հարձակումը կտևի «մի քանի օր»
Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) շտաբի պետ Էյալ Զամիրի խոսքով՝ Իսրայելի զինված ուժերը սկսել են «հարձակողական արշավ» Հեզբոլլահի դեմ, որը, ինչպես սպասվում է, կտևի մի քանի օր։
«Մենք սկսել ենք հարձակողական արշավ Հեզբոլլահի դեմ։ Մենք ոչ միայն պաշտպանողական դիրքում ենք, այլև անցնում ենք հարձակման։ Մենք պետք է պատրաստվենք մի քանի օրվա մարտերի։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ պաշտպանական պատրաստվածություն և շարունակական հարձակողական պատրաստվածություն», – ասել է նա։
Տեղեկատվության համար՝ առնվազն 31 մարդ զոհվել է և ավելի քան 140-ը վիրավորվել են Լիբանանի հարավում և Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով։ Իսրայելի զինված ուժերը նախկինում հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել «Բեյրութի տարածքում գտնվող Հեզբոլլահի բարձրաստիճան ահաբեկիչներին» և «Հեզբոլլահի կենտրոնական հրամանատարական կետին Լիբանանի հարավում»։
Միևնույն ժամանակ, Հեզբոլլահը հաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությանը ի պատասխան Լիբանանից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։