Իսրայելի պաշտպանության ուժերը արևմտյան ափին ձերբակալել են 280 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունեցող 157 մարդու
Իսրայելի պաշտպանության ուժերը արևմտյան ափին ձերբակալել են 280 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունեցող 157 մարդու

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի պաշտպանության ուժերը արևմտյան ափին ձերբակալել են 280 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունեցող 157 մարդու: Համապատասխան տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ միայն անցած գիշեր ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի 25 անդամի, այդ թվում՝ խմբավորման երկու բարձրաստիճան անդամների։

Իսրայելական բանակի տվյալներով՝ վերջին օրերին արեւմտյան ափին մի քանի բախումներ են տեղի ունեցել իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակման 10 փորձ։ Պաղեստինի վարչակազմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հետո իսրայելական ուժերը արեւմտյան ափին սպանել են 54 պաղեստինցիների։