Իսրայելի պաշտպանության ուժեր. Մեր թիրախը սիրիական ռեժիմի ակտիվներն են, մենք մեծացնում ենք ճնշումը և հարվածների տեմպը Սիրիայի վրա
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ մեծացնում են ճնշումը և հարվածների տեմպը Սիրիայի վրա։
«Իսրայելի ուժերի թիրախը սիրիական ռեժիմի ակտիվներն են այս տարածքում։ Մենք մեծացնում ենք ճնշումը և հարվածների տեմպը», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։
Տեղեկատվության համար, Իսրայելը հարվածել է Սիրիայի նախագահական պալատին և Պաշտպանության նախարարության շենքին։ Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հաստատել են, որ Սիրիայի մայրաքաղաքում գտնվող երկրի պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանը ռմբակոծվել է։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Դամասկոսում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 28 մարդ։