Իսրայելի պաշտպանության ուժեր. Լիբանանից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք, զոհվել է մեկ քաղաքացի
Իսրայելի պաշտպանության ուժեր. Լիբանանից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք, զոհվել է մեկ քաղաքացի

Իսրայելի հյուսիսային հատվածում գտնվող Շտուլ քաղաքի ուղղությամբ Լիբանանից իրականացվել է հակատանկային կառավարվող հրթիռային հարձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մեկ քաղաքացի է զոհվել։ Լիբանանից ևս մեկ հակատանկային հրթիռ է արձակվել սահմանի մոտ գտնվող իսրայելական ռազմական դիրքի ուղղությամբ։ Իսրայելական բանակն ասում է, որ ի պատասխան հրետանային կրակ է բացել:

Ինչպես գրում է «Times of Israel» հրատարակությունը, կրակ բացելու պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբոլլահ» խմբավորումը։

Լիբանանի հետ սահմանին լարված իրավիճակի պատճառով Իսրայելը փակել է սահմանի շուրջ չորս կիլոմետր շառավղով գոտին և արգելել խաղաղ բնակչության մուտքն այնտեղ։ Լիբանանի սահմանին մոտ ապրող բնակիչներին կոչ է արվել մոտ մնալ ապաստարաններին: