Իսրայելի պաշտպանության ուժեր - Իսրայելի ուժերը հարվածել են Սիրիայում ռազմական ենթակառուցվածքին այն բանից հետո, երբ Սիրիայից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելական զինուժը հարվածել է Սիրիայի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքին՝ Սիրիայից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելուց հետո,- այս մասին հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակից։
Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել արձակման կետերին, որոնք պատասխանատու են միջսահմանային կրակի արձակման համար։
Ինչ վերաբերում է Սիրիայից հարձակմանը, Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ բոլոր արկերն ընկել են բաց տարածքներում և որևէ վնաս չեն հասցրել։