Իսրայելի պաշտպանության ուժեր. «Հեզբոլլահը» շատ վտանգավոր խաղ է խաղում
Իսրայելի պաշտպանության ուժեր. «Հեզբոլլահը» շատ վտանգավոր խաղ է խաղում

«Հեզբոլլահը» շատ վտանգավոր խաղ է խաղում, հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը։

«Մինչ այժմ մեր պատասխանը չափված է, մարտավարական և սահմանափակվում է (Լիբանանի) սահմանին մոտ գտնվող տարածքներով»: «Հըզբոլլահը» շատ ու շատ վտանգավոր խաղ է խաղում: Իրենք փորձում են սրել իրավիճակը, ամեն օր ավելի ու ավելի շատ հարձակումներ ենք տեսնում։ Իսկապե՞ս լիբանանյան պետությունը պատրա՞ստ է վտանգել Լիբանանի բարեկեցությունը և Լիբանանի ինքնիշխանությունը՝ հանուն Գազայում ահաբեկիչների»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

Ստեղծված իրավիճակի պատճառով Իսրայելի իշխանությունները որոշել են տարհանել Իսրայելի քաղաքացիներին Լիբանանի մերձակա բնակավայրերից։