Իսրայելի պաշտպանության ուժեր. Գազայի հյուսիսում անցած գիշեր ցամաքային գործողություններ են իրականացվել
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը ցամաքային գործողություններ է իրականացրել Գազայի հյուսիսում։ Տեղեկությունը հրապարակում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Դրանք թիրախային գրոհներ էին, որպես պայքարի հաջորդ փուլերի նախապատրաստման մաս։ Հարձակումն իրականացվել է ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների արձակման կետերի վրա»,- հայտնել են ՊԲ-ից։
Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային ելույթում ասել էր, որ զինվորականները դեռ պատրաստվում են ցամաքային ներխուժման, թեև կոնկրետ ժամանակ չի նշել։