Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ Գազայի հատվածի հյուսիսում շարունակվող գործողությունն աստիճանաբար հասնում է իր նպատակներին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով՝ Գազայի հատվածի հյուսիսում շարունակվող գործողությունն աստիճանաբար հասնում է իր նպատակներին։
«Իսրայելական բանակը գերազանց է աշխատում, մարտիկները կռվում են խիզախ, անձնուրաց, ցուցաբերում են շատ բարձր նվիրում: Մենք կխորացնենք մեր գործունեությունը և կիրականացնենք մեր բոլոր նպատակները՝ առաջին հերթին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վերացումը»,- ասում է Գալանտը։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ գործողության հիմնական նպատակներից մեկն առևանգվածների Իսրայել վերադարձն է։
«Գործողությունը բարդ է լինելու, համբերություն կպահանջվի, բայց մենք դրան կհասնենք»,- ավելացրել է Գալանտը։