Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը - ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ վառելիք, ամեն ինչ փակվել է
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը։
«Ես հրաման եմ տվել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։ Ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակվել է»,- ասել է Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։
«Մենք պայքարում ենք մարդ-կենդանիների դեմ և գործում ենք ըստ այդմ»,- ասաց նա։