Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իսրայելը ցամաքային հարձակում է իրականացնելու Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստանում է, որ Իսրայելը ցամաքային հարձակում կսկսի Գազայի հատվածում և ասում է, որ դա մահաբեր հարձակում կլինի, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Իսրայելի ռազմածովային նավատորմի հետ Գազայի ափամերձ գոտում գտնվող տարածքը ուսումնասիրելուց հետո Գալանտը Իսրայելի նավատորմին ասաց, որ նրանք պետք է շարունակեն պատրաստվել հարձակման, քանի որ դա անպայման տեղի կունենա:
«Մենք մանրակրկիտ պատրաստվում ենք։ Սա մահացու հարձակում կլինի: Դա կլինի համակցված հարձակում ցամաքից, ծովից և օդից։ Ձեր գործն արեք, պատրաստվեք, կկանչենք»,- ասաց Գալանտը։