Իսրայելի պաշտպանության նախարար. Մենք անցնում ենք լիարժեք հարձակման, ՀԱՄԱՍ-ը փոփոխություններ էր ուզում Գազայում և կտեսնի փոփոխություն, տարբերվող նրանից, ինչ նրանք սպասում էին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտիի խոսքով՝ Իսրայելը լիարժեք հարձակման է անցնում Գազայի հատվածի վրա։ Այս մասին Գազայի հատվածի սահմանին գտնվող զինվորներին ասել է Յոավ Գալանտը։
«Ես հանել եմ բոլոր սահմանափակումները, մենք վերականգնել ենք վերահսկողությունը տարածքի վրա և անցնում ենք ամբողջական հարձակման», – ասել է Գալանտը։
Նրա խոսքով՝ Գազան երբեք նույնը չի լինի։
«Դուք հնարավորություն կունենաք փոխել իրականությունը։ Մենք տեսել ենք դրա արժեքը, և դուք կտեսնեք փոփոխությունը: ՀԱՄԱՍ-ը փոփոխություններ էր ուզում Գազայում, կտեսնի 180 աստիճանով փոփոխություն՝ տարբերվող նրանից, ինչ նրանք սպասում էին: Նրանք կզղջան այս պահի համար, Գազան երբեք նույնը չի լինի»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։