Իսրայելի պաշտպանության նախարար. Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում շուտով կսկսվի
Իսրայելի պաշտպանության նախարար. Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում շուտով կսկսվի

Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում շուտով կսկսվի,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

Այս մասին Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է Գազայի հատվածի մոտ տեղակայված իսրայելցի զինվորների հետ հանդիպման ժամանակ։

«Գազան հիմա կարող եք տեսնել հեռվից, շուտով այն կտեսնեք ներսից։ Հրամանը կգա»,- զինվորների հետ հանդիպման ժամանակ ասաց Յոավ Գալանտը։