Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ բոլոր պատանդները Գազայից տուն չեն վերադարձել և պատերազմի բոլոր նպատակները չեն իրականացվել

12:20, 18.03.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի դադարեցնելու ռազմական գործողությունները, քանի դեռ բոլոր պատանդները տուն չեն վերադարձել և պատերազմի բոլոր նպատակները չեն իրականացվել։

Նա ընդգծել է, որ Գազայի հատվածում «կբացվեն դժոխքի բոլոր դռները» և «Համաս»-ի դեմ կիրականացվի աննախադեպ ուժգնության հարված, եթե վերջինս չազատի մնացած 59 պատանդներին։

«Այս գիշեր մենք վերսկսեցինք մարտական գործողությունները Գազայում՝ «Համաս»-ի կողմից պատանդների ազատման մերժման և Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորներին ու իսրայելական բնակավայրերին վնաս հասցնելու սպառնալիքների ֆոնին։ Մենք չենք դադարեցնի մարտերը, քանի դեռ բոլոր պատանդները տուն չեն վերադարձել և պատերազմի բոլոր նպատակները չեն իրականացվել», – ասված է Կացի հայտարարության մեջ։

Իսրայելը գիշերը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի վրա։ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահական գերատեսչության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով անկլավում զոհվել է առնվազն 330 մարդ։

Նմանատիպ