Իսրայելի պաշտպանության նախարար. «Հեզբոլլահի» ագրեսիան մոտենում է կրիտիկական կետի
Իսրայելի պաշտպանության նախարար. «Հեզբոլլահի» ագրեսիան մոտենում է կրիտիկական կետի

«Հեզբոլլահի» ագրեսիան մոտենում է կրիտիկական կետի,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

Յոավ Գալանտի խոսքով, լիբանանյան սահմանին Հըզբոլլահի զինյալների հետ մշտական ​​լարվածությունը կհանգեցնի ռազմական էսկալացիայի։

«Մենք հավատարիմ ենք դիվանագիտական ​​գործընթացին, սակայն Հեզբոլլահի ագրեսիան մեզ ավելի է մոտեցնում Լիբանանում ռազմական գործողությունների վերաբերյալ վճռորոշ որոշման կետին», – ասել է Գալանտը ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնի հետ հանդիպումից հետո: