Իսրայելի պաշտպանության նախարար. ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու ընտրություն՝ մեռնել կամ անվերապահ հանձնվել
ՀԱՄԱՍ-ի անդամները երկու ընտրություն ունեն՝ մեռնել կամ անվերապահ հանձնվել,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ կազմակերպությունը եւ կխլի նրա բոլոր հնարավորությունները։
«Մեր ինքնաթիռները կարող են հասնել ամենուր։ Յուրաքանչյուր հրթիռ ունի հասցե: Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամի: ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու ընտրություն՝ մեռնել իրենց դիրքերում, կամ հանձնվել անվերապահորեն: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ կազմակերպությունը և կխլենք նրա բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալանտը: