Իսրայելի պաշտպանության նախարար. Գազայում մարտադաշտում ձեռքբերումները շատ բարձր են, ցավոք, մենք ծանր գին ենք վճարում, չնայած դրան, մենք որոշեցինք շարունակել պայքարը և հաղթել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարում է, որ իսրայելական պաշտպանության ուժերը Գազայի հատվածում զգալի ձեռքբերումներ են գրանցել, սակայն դրա համար ծանր գին են վճարում։
«Գազայում գործող ռազմական ուժերի դեմ մարտեր են մղվում, իսկ մարտի դաշտում արդյունքները, ձեռքբերումները շատ բարձր են։ Ցավոք, մենք ծանր գին ենք վճարում պատերազմում։ Սրա գինը վերջին օրերին ևս ծանր էր։ Չնայած սրան՝ մենք որոշեցինք շարունակել պայքարն ու հաղթել»,- ասել է Գալանտը։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ սկսվել է ռազմաօդային ուժերի էլիտար Շալդաղի զորքերի 669 ստորաբաժանումների մարտադաշտ տեղափոխելու գործընթացը։