Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ սպանել է Հըզբոլլահի օդուժի հրամանատարին, որը պատասխանատու է Իսրայելի հյուսիսում տասնյակ ավիահարվածների համար
Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ իրենց հարվածից սպանվել է Հըզբոլլահի բարձրաստիճան հրամանատարը, որը պատասխանատու է Իսրայելի հյուսիսում տասնյակ ավիահարվածների համար:
«Այսօր հյուսիսում մենք ոչնչացրեցինք Լիբանանի հարավում գտնվող Հըզբոլլահի օդուժի հրամանատարին»,- ասել է Դանիել Հագարին։
Ինչպես հավելել է Հագարին, «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարն իրականացրել է «անօդաչու թռչող սարքերի տասնյակ գործողություններ Իսրայելի դեմ», այդ թվում՝ հարձակում Հյուսիսային հրամանատարության շտաբի վրա։
Նրա տեղեկություններով՝ հարձակման հետեւանքով սպանվել են նաեւ «Հըզբոլլահի» այլ անդամներ։