Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն ասում է, որ այսօր Գազայի հատված կմտնի սնունդ և ջուր
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն ասում է, որ այսօր Գազայի հատված կմտնի սնունդ և ջուր

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարն ասում է, որ իսրայելցի զինվորականները անցյալ գիշեր մտել են Գազայի հյուսիս և մնում են տեղում։

Նրա խոսքով՝ այսօր Գազայի հատված կմտնի սնունդ ու ջուր։

Ճեպազրույցում Հագարը խոսել է նաև Իսրայելի ռազմական նպատակների մասին և նշել, որ Իսրայելի գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, սահմանի անվտանգությունն ու պատանդներին ազատելը։