Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երկու ամերիկացի պատանդների ազատ արձակումը
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ադամ Դանիել Հագարը հաստատում է, որ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել երկու բանտարկյալների, և նրանք ներկայումս գտնվում են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչների մոտ:
Նրա տեղեկություններով՝ ազատ արձակվածներն ԱՄՆ քաղաքացիներ են։
«ՀԱՄԱՍ-ը փորձում է աշխարհին ներկայանալ, կարծես մարդասիրական նկատառումներով ազատ է արձակում պատանդներին, սակայն իրականում խոսքը մարդասպան ահաբեկչական խմբի մասին է, որը ներկայումս գերի է պահում նորածիններին, երեխաներին, կանանց և տարեցներին», – ասել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը շարունակում է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող մարդկանց։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը տեղեկություն էր տարածել երկու ամերիկացի պատանդների ազատ արձակման մասին և հայտնել, որ ԱՄՆ երկու քաղաքացիներ՝ մայրն ու նրա դուստրը, ազատ են արձակվել «մարդասիրական նկատառումներով»։