Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ. Իսրայելի ցամաքային զորքերը այս գիշեր ընդլայնում են գործողությունները
Իսրայելի ցամաքային զորքերը «այս գիշեր ընդլայնում են գործողությունները»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը:
Հագարը նաեւ պնդում է, որ վերջին մի քանի ժամում Իսրայելն ուժեղացրել է իր ավիահարվածները Գազայի հատվածում։
Նրա խոսքով՝ Իսրայելը կշարունակի հարվածները Գազա քաղաքին և կրկին կոչ է անում տարհանել պաղեստինցիներին դեպի հարավ։
«Մենք գործում ենք Իսրայելի պետության անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։
Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու օրվա ընթացքում տանկերով սահմանափակ հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածում։