Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ. Իսրայելը կուժեղացնի հարձակումները Գազայում ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումը մեծացնելու համար
Իսրայելը կուժեղացնի իր հարձակումները Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումը մեծացնելու համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ադամ Դանիել Հագարը։
«Ձեր (բնակչության) անվտանգության համար շարժվեք դեպի հարավ։ Մենք կշարունակենք մեր հարձակումը Գազայի տարածքի վրա և կուժեղացնենք մեր հարձակումները»,- ասել է Հագարը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը նաև նշում է, որ Իսրայելը մոնիտորինգ է իրականացնում՝ ապահովելու, որ ջուրը, դեղորայքն ու սնունդը բաշխվեն իրենց կողմից ստեղծված հումանիտար գոտում։
«Գազայում ընկած յուրաքանչյուր շենք շենք է, որտեղից գործում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները»,- ասել է Հագարը։
Ինչպես գրում է timesofisrael հրատարակությունը, «Հագարի» այս հայտարարությունը կարող է վկայել Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկի մասին։