Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ. Գազայում գործողության ընթացքում իսրայելական բանակը սխալմամբ կրակ է բացել իսրայելցի պատանդների վրա, երեք պատանդ զոհվել է
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ. Գազայում գործողության ընթացքում իսրայելական բանակը սխալմամբ կրակ է բացել իսրայելցի պատանդների վրա, երեք պատանդ զոհվել է

Իսրայելական բանակը սխալմամբ կրակ է բացել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի պատանդների վրա։ Երեք պատանդ զոհվել է: Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի վրա։

«Գազայի հյուսիսում իրականացվող գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են պատանդներ, որոնց սկզբում շփոթել են սպառնալիքի հետ, ինչի պատճառով էլ զինվորականները կրակ են բացել նրանց վրա։ Երեք մարդ զոհվել է. Դիակների նույնականացումից հետո մենք պարզեցինք, որ նրանք պատանդներ են»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր ցավակցությունն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ։