Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ակտիվացնել ցամաքային գործողությունները Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ակտիվացնել ցամաքային գործողությունները Գազայում։
«Մենք հասնելու ենք ՀԱՄԱՍ-ի ավելի ու ավելի շատ հենակետերի»,- ասել է Հագարին։
Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի այն պնդմանը, թե Իսրայելի պաշտպանության բանակի տասնյակ զրահամեքենաներ են վնասվել, Հագարն ասում է, որ դրանք կարող են վերանորոգվել դաշտում։
Սակայն Պաղեստինի Իսլամական Ջիհադի հրապարակած տեսանյութում, որտեղ ցուցադրվում են երկու իսրայելցի պատանդներ, Հագարն ասել է. «Մենք ջանք չենք խնայել և բաց չենք թողնի պատանդներին վերադարձնելու ոչ մի հնարավորություն»:
Նրա խոսքով՝ Իսլամական «Ջիհադի» հայտարարությունը, թե երկու պատանդներն ազատ կարձակվեն, «հոգեբանական ահաբեկչություն» է։