Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին 24 ժամում ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ են սպանվել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում սպանել են ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալների։
Գործակալության տվյալներով՝ այժմ նրանք կենտրոնացած են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում հարձակումների վրա։
«Զորքերը թիրախային հարձակումներ են իրականացրել ահաբեկիչների տարբեր վայրերում, որոնցում հայտնաբերվել են նռնակներ, պայթուցիկ սարքեր, ռազմական տեխնիկա և զինամթերք», – նշվում է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև «ռազմական ստորաբաժանումներին, որոնցում գործում էին ահաբեկիչներ», -հայտնել են ՊԲ-ում: