Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ռազմական գործողություն է իրականացվում Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում

12:06, 18.03.2024

Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի Ալ-Շիֆա հոսպիտալի տարածքում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, իսրայելական հետախուզության տվյալներով՝ «Համասը» հիվանդանոցն օգտագործում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Պաշտպանության ուժերը նաև հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը Ալ-Շիֆա հիվանդանոցից կրակ է բացել Իսրայելի անվտանգության ուժերի ուղղությամբ։

«Իսրայելի անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել և հարձակվել ահաբեկիչների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ