Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մարդասիրական դադարի ավարտից հետո Գազայից արձակվել է մոտավորապես 50 հրթիռ Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մարդասիրական դադարի ավարտից հետո Գազայից արձակվել է մոտավորապես 50 հրթիռ Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մարդասիրական դադարի ավարտից հետո Գազայից արձակվել է մոտավորապես 50 հրթիռ Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ։

Աշդոդում և հարակից համայնքներում ահազանգեր են հնչել։ Հաղորդվում է, որ «Համասը» հրթիռներ է արձակել Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ։

Հրթիռի ազդանշանները լսվում են հյուսիսային Կիրյաթ Շմոնա քաղաքում և մոտակա Մարգալիոտ համայնքում, ինչպես նաև Իսրայելի կենտրոնական հատվածում: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է «կասկածելի օդային թիրախ», որը վերջերս ներխուժել էր Իսրայելի օդային տարածք Լիբանանից։