Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 165 հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 165 հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին մեկ ժամում Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 165 հրթիռ։

Նրանց տեղեկություններով՝ նրանց մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մի մասն ընկել է բաց տարածություն։ Հարձակումների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

Միաժամանակ, ըստ Լիբանանի առողջապահության նախարարի, Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ զոհվել է 21 երեխա։ Առնվազն 1024 մարդ վիրավորվել է։