Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվել է 123 զինվոր
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 123 զինվոր։ Տեղեկությունը տարածում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, հարձակման արդյունքում զոհվածների թիվը գերազանցում է 900-ը։ Այդ թվում կան 260 հոգի, ովքեր մահացել են երաժշտական փառատոնում։
Գազայի հատվածում Իսրայելից առևանգվել է մոտ 150 մարդ։ Իսրայելի պաշտպանության գերատեսչությունը արդեն կապի մեջ է նրանցից մոտ 50-ի ընտանիքների հետ։
Ինչ վերաբերում է պաղեստինյան կողմից կրած կորուստներին, ապա իսրայելական ավիահարվածների արդյունքում զոհվել է 778 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 4000-ը։