Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Իրանից արձակված հրթիռները հարվածել են ավիաբազային, սակայն ինքնաթիռներ չեն վնասվել

17:27, 02.10.2024

Իսրայելը հաստատում է, որ Իրանից արձակված հրթիռները հարվածել են ավիաբազաներին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով վնասվել են գրասենյակային շենքեր և այլ տարածքներ այն բազաների վրա, որոնք չեն ազդում Իսրայելի ռազմաօդային ուժերի գործունեության վրա։

Հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով իսրայելական ռազմաօդային ուժերի ոչ մի ինքնաթիռ չի տուժել, և ավիաբազաների վրա հրթիռների բոլոր հարվածները իսրայելական զինվորականները համարել են «անարդյունավետ»:

Զինվորականները հայտնել են, որ կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, այլ ինքնաթիռներ, զինամթերք և կարևոր ենթակառուցվածքներ չեն վնասվել: Իսրայելում ասում են, որ հարձակման հետևանքով ոչ մի քաղաքացի լրջորեն չի տուժել, Թել Ավիվում բեկորներից երկու խաղաղ բնակիչ թեթև վիրավորվել է։

Նմանատիպ