Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝, «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան լիկվիդացվել է
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝, «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան լիկվիդացվել է։
«Հասան Նասրալլահն այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
«Հեզբոլլահը» դեռ չի հաստատել Հասան Նասրալլայի մահվան մասին տեղեկությունը։
Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Իսրայելը հարձակվել է «Հեզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա։ Իսրայելական զինվորականները ասում են, որ խմբավորման շտաբը գտնվում է Բեյրութից հարավ գտնվող Դահիե արվարձանում գտնվող բնակելի շենքերի տակ: Լրատվամիջոցների տվյալներով՝ «Հեզբոլլահի» շտաբի վրա հարձակման հետեւանքով երկու մարդ զոհվել է, 76-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ին շտապ հոսպիտալացում է անհրաժեշտ։