Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված 13 իսրայելցի և չորս թայլանդցի պատանդներ վերադառնում են Իսրայել
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված պատանդները Կարմիր խաչի կողմից տարվել են Եգիպտոս և նրանք վերադառնում են Իսրայել։
Ինչպես գրում է «BBC»-ն, ազատված պատանդներից 13-ը իսրայելցիներ են, չորսը՝ Թաիլանդի քաղաքացիներ։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ պատանդների ընտանիքներն արդեն տեղեկացվել են նրանց ազատ արձակման մասին։
Մինչ այդ Իսրայելը Համասին մեղադրել էր գերիների փոխանակումը ձգձգելու մեջ, իսկ Համասը Իսրայելին մեղադրել էր զինադադարի պայմանները խախտելու մեջ։ Ավելի ուշ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին հայտնել է, որ խոչընդոտները հաղթահարված են, և որոշ պատանդներ ազատ կարձակվեն այս գիշեր։