Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 10 իսրայելցի և չորս թայլանդցի պատանդների
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված զինադադարի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 10 իսրայելցի և չորս թայլանդցի պատանդների, հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերում։ Ըստ լրատվամիջոցների՝ պատանդներն արդեն լքել են Գազայի հատվածը եւ գտնվում են Եգիպտոսում, որտեղից կտեղափոխվեն Իսրայել։
Բացի այդ, Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարիի խոսքով՝ Իսրայելը ազատ կարձակի 30 պաղեստինցի բանտարկյալների։
«Գազայից տասը պատանդների ազատ արձակման դիմաց այսօր ազատ կարձակվեն 30 պաղեստինցիներ։ Բացի այդ, համաձայնագրի շրջանակներում Կարմիր Խաչին են հանձնվել Ռուսաստանի երկու և Թաիլանդի չորս քաղաքացիներ»,- գրել է Մաջեդ Ալ-Անսարին սոցցանցում։