Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածի վրա գիշերը հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարներից մեկը
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածի վրա գիշերը հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարներից մեկը

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածի վրա գիշերը հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարներից մեկը։ Մասնավորապես, ըստ ՊԲ-ի, հարձակման թիրախը եղել է խմբավորման շտաբը, որտեղից ՀԱՄԱՍ-ն իրականացնում է իր օդային գործողությունները։ Հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Մուրադ Աբու Մուրադը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Աբու Մուրադը ակտիվորեն ներգրավված է եղել Իսրայելի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների մեջ, ներառյալ նրանց, ովքեր օդային ճանապարհով ներխուժել են Իսրայել՝ դելտապլանների միջոցով:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ գիշերը Գազայում ռմբակոծվել են ՀԱՄԱՍ-ի տասնյակ օբյեկտներ։