Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտյան Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 50 հրթիռ, վնասվել են բնակելի տներ
Այսօր առավոտյան մոտ 50 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ։ Վերոնշյալի մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի վրա։
Լրատվամիջոցների տվյալներով՝ վնասվել է մոտ տասը բնակելի տուն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարձակումը Բեյրութի վրա։ Գիշերը Իսրայելը կոչ է արել Լիբանանի մայրաքաղաքի բնակչությանը տարհանել։
«Զգուշացեք, մի գնացեք հարավ: Հարավային ուղղությամբ ցանկացած շարժում կարող է վտանգել ձեր կյանքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։